Ավստրալիայի Գերագույն դատարանը վճռել է, որ նույնասեռ ամուսնություներն օրինականացնող օրենքը, որն ըդնունվել է Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքի կողմից, հակասում է երկրի դաշնային օրենսդրությանը, և որպես հետևանք' այն անօրինական է հայտարարվել: Համապատասխան հայտարարությունն այս մասին հրապարակվել է Գերագույն ատյանի պաշտոնական կայքում դեկտեմբերի 12-ին. գրում է Lenta.ru-ն:
Ինչպես պարզաբանում է փաստաթուղթը, մայրաքաղաք Կանբերայում ընդունված օրենքը հակասում է 1961-ին ընդունված «Ամուսնության մասին» դաշնային օրենքին, որը ամուսնությունը սահմանում է իբրև տղամարդու և կնոջ մեջ կնքված միություն: Թեպետ երկրի Սահմանադրությունը չի արգելում նույնասեռ ամուսնական միությունները, սակայն դաշնային օրենքն իրենից ներկայացնում է ամուսնական օրենսդրության լիարժեք և համալիր շարադրում. ասված է փաստաթղթի մեջ:
Դատարանի կարծիքով' նույնասեռ ամուսնություններն օրինականացնելու մասին որոշումը գտնվում է երկրի խորհրդարանի լիազորությունների ոլորտում: Իսկ Ավստրալիայի խորհրդարանը 2012-ին արդեն քննարկել էր այդ օրինագիծը և մերժել այն: