ԼՂՀ գերագույն դատարանը վճռաբեկության կարգով կքննի ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ցմահ ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիևի փաստաբան Էրիկ Բեգլարյանը հայտնել է, որ նիստը նշանակվել է մայիսի 27-ին:

 

 

Դիվերսանտների փաստաբանները բողոքարկում են նախորդ երկու ատյանների կայացրած որոշումները, որոնց համաձայն՝ Ասկերովը դատապարտվել էր ցմահ, իսկ Գուլիևը 22 տարվա ազատազրկման:

 

 

Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7-րդ, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին 5-րդ հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին առաջադրվել էր նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու ան ձանց սպանության փորձի մեղադրանք: