ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը պարզել է, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներին» զենք է մատակարարել. հաղորդում է Al-Ahram-ը:
Հաղորդվում է, որ զենքի մատակարարումները հատկապես ակտիվացել են Եգիպտոսում Անվար Սադաթի նախագահության տարիներին:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Քադաֆին փորձել է ստանալ արաբական երկրների աջակցությունը և տապալել Սադաթին:
«Մուսուլման եղբայրների» հետ կապերն ընդհատվել են փաստացիորեն Սադաթի սպանությունից հետո՝ 1981թ.: