Իսրայելը կարող է սկսել զենք մատակարարել Ուկրաինային՝ ի պատասխան С-300 հրթիռային համալիրների՝ Իրան մատակարարման ռուսական էմբարգոյի վերացման: Այս մասին հայտնում է NRG-ն՝ հղում անելով ռազմական շրջանակների աղբյուրին:

 

Նշվում է, որ ուկրաինական բանակի զինման վերաբերյալ պետական մակարդակով ոչ մի որոշում դեռևս չի ընդունվել:

 

Ապրիլի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թույլատրել է С-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարումներն Իրան: Արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ այդ որոշումը Մոսկվան ընդունել է՝ հաշվի առնելով իր կոմեցիոն շահերը, ինչպես նաև հեղինակային ասպեկտը:

 

Իսրայելը, ԱՄՆ-ն և Գերմանիան դեմ են արտահայտվել Ռուսաստանի գործողություններին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ С-300-ների մատակարարումները սպառնում են Մերձավոր Արևելքի անվտանգությանը, ինչին Պուտինը պատասխանել է, որ հրթիռային համալիրներն ունեն պաշտպանական նշանակություն և այդ իսկ պատճառով ոչ մի սպառնալիք չեն պարունակում Իսրայելի համար: