Իսրայելը Ուկրաինային մարդասիրական օգնություն կտրամադրի փրկարարական ծառայությունների համար պաշտպանիչ սարքավորումների տեսքով, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, հայտնում է Jerusalem Post-ը (JP):
«Սա Իսրայելի մարդասիրական օգնության մի մասն է, որը ներառում է դաշտային հիվանդանոցների հիմնում, փախստականների և ներգաղթյալների ընդունելություն, սննդի և բժշկական օգնության տրամադրում և այլն», - ասվում է նախարարի հայտարարության մեջ:
Նշվում է, որ այս որոշումը հետևել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ բանակցություններին, ով ի սկզբանե պնդել է զենքի վաճառքի հավանություն տալ, սակայն մերժում է ստացել։ JP-ն ենթադրում է, որ Երուսաղեմը «դիվանագիտական քաղաքավարությամբ» հրաժարվել է զենք վաճառելուց ու ուղարկելուց՝ Մոսկվայի հետ հարաբերությունները չսրելու համար։