Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը հերքել է ենթադրություններն այն մասին, որ երգչուհի Թեյլոր Սվիֆթը աշխատում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունում։ Նրա խոսքերը հայտնում է Politico-ն։

«Ինչ վերաբերում է դավադրության տեսությանը, մենք պատրաստվում ենք ազատվել դրանից», - ասել է Սինգհը՝ հղում անելով Սվիֆթի «Shake It Off»-ին:

Fox News-ի հաղորդավար Ջեսսի Ուոթերսը վերջերս եթերում կիսվել է իր ենթադրություններով՝ փոփ աստղ Թեյլոր Սվիֆթին անվանելով Պենտագոնի ակտիվ՝ համացանցում ապատեղեկատվության դեմ պայքարելու համար: