Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը Հայաստանն անվտանգ է ճանաչել իր քաղաքացիների համար։ Այս մասին ասվում է Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, Իսրայելը ճանաչել է Ադրբեջանն ու Վրաստանը՝ որպես պոտենցիալ վտանգավոր, իսկ Իրանն ու Թուրքիան՝ որպես անվտանգության սպառնալիքի ամենաբարձր մակարդակ ունեցող երկրներ։