The Economist բրիտանական հեղինակավոր պարբերականը «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը:
Պարբերականը հայտնում է, որ ամենամյա «Տարվա երկիր» մրցանակը տրվում է․ «Ոչ թե ամենաազդեցիկ ազգին, ոչ ամենահարուստին, ոչ ամենահամեղ սննդամթերք ունեցողին (ների՛ր, Ճապոնիա)։ Այդ երկիրն առաջընթաց է արձանագրել։ Ո՞ր երկիրն է առաջընթաց գրանցել վերջին 12 ամսում»։
Պարբերականը նշում է , որ Հայաստանում դեռևս նախագահ Սերժ Սարգսյանը երբ փորձեց երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը՝ դառնալով վարչապետ մարդիկ բողոքի ցույց կազմակերպեցին՝ դուրս գալով փողոց։
«Խարիզմատիկ և մորուքավոր նախկին լրագրող և գործող պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իրականացրեց «Թավշյա հեղափոխությունը, որից հետո նրա կուսակցությունը ընտրություններում հավաքեց ձայների 70 տոկոսը։ Պուտինի ուժը հեռացվեց։ Ռուսաստանը որևէ միջամտություն չի կարողացել ունենալ։ Զգուշավորությամբ պետք է նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի հարցը չի լուծվել և այդ վիճակը ամեն վայրկյան կարող է բռնկվել։ Այնուամենայնիվ, հնագույն և հաճախ տառապող ազգը տարածաշրջանում ունենալով անհանգստություն, ունի ժողովրդավարության հաստատման և նորացման հնարավորություն։ Այդ իսկ պատճառով Հայաստանն է այս տարվա մեր երկիրը»,- ասված է պարբերականում, որին կից պարբերականը հայերեն շնորհավորել է՝ գրելով․ «Shnorhavorum yem»