Ըստ բրիտանական The Economist ամսագրի՝ Ուզբեկստանը ճանաչվել է «տարվա երկիր»՝ շնորհիվ նախագահ Շավկաթ Միրզիեևի իրականացրած բարեփոխումների։ Ըստ հրապարակման՝ 2019 թվականին այս երկրում իրավիճակը դարձել է «պակաս բռնատիրական»: Դրական փոփոխությունները սկսվել են դեռևս 2018 թ.-ին, երբ նախագահ Շավկաթ Միրզիոևը նախաձեռնել էր բարեփոխումներ, որոնք «արագացվել են անցած տարվա ընթացքում»:
«Երեք տարի առաջ Ուզբեկստանը հին հետխորհրդային բռնապետություն էր' փակ հասարակությամբ, ծայրահեղ դաժանությամբ և անզորությամբ»,- նշվում է հոդվածում: Հեղինակները նշում են, որ նախկին նախագահ Իսլամ Քարիմովի ռեժիմը տղամարդկանց, կանանց և երեխաներին ստիպել է աշխատել պլանտացիաներում, այդ իսկ պատճառով երկիրը լի էր այլախոհներով, որոնց դեմ ծավալվել էր ակտիվ պայքար:
Ըստ The Economist-ի՝ Ուզբեկստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, բայց 2019-ին «ոչ մի այլ երկիր այդքան առաջընթաց չի ունեցել»: