Փետրվարի 13-ին կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ պարգևատրվեցին 2017 թվականի ընթացքում տարբեր ոլորտներում բարձր արդյունավետություն արձանագրած գործիչները:
Հարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ մարզերից յուրաքանչյուրում 300, Երևանում՝ 500 քաղաքացու շրջանում, այսինքն՝ 3500 մարդու շրջանում:
International Media Holding-ն ամփոփել է անցկացված հարցման արդյունքները:
Ընտրվել են առաջադրված անվանակարգերի հաղթողները:
Մրցանաբաշխության ժամանակ International Media Holding-ի հիմնադիր Արման Վարդանյանն անձամբ պարգևատրեց նրանց:
«Տարվա բժիշկ» անվանակարգում մրցանակը տրվեց «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, տնօրեն Լիդա Մուրադյանին, ով, հավատարիմ մնալով Հիպոկրատի իր երդմանը, անձնվիրաբար աշխատում է՝ շարունակելով մարդկանց նվիրել ամենաթանկը՝ առողջություն։ Հայաստանում մեծ է մարդկանց թիվը, ովքեր երախտագիտության անսահման զգացողությամբ են լցված Լիդա Մուրադյանի հանդեպ, քանի որ նրանց կյանքի որակը բարելավվել է հենց այս բժշկի ամենօրյա ջանքերի արդյունքում: