2015թ. լավագույն պետական, քաղաքական, հասարակական, սպորտային և մշակութային գործիչներին որոշելու նպատակով դեկտեմբերի 10-ից 20-ը International Media Holding–ն անցկացրել է դեմ առ դեմ հարցումների շարք՝ 10 անվանակարգերով, որոնց արդյունքներով ամենաշատ ձայն ստացած 5 թեկնածուներից լավագույնին որոշելու համար կանցկացվի առցանց (online) քվեարկություն Lurer.com և Mediamall.am կայքերում։ «Դեմ առ դեմ» հարցումներով ընտրված 5 թեկնածուներն առցանց քվեարկությանը կմասնակցեն զրոյական ցուցանիշներով։ International Media Holding–ը լավագույնը ճանաչված գործիչներին կպարգևատրի խորհրդանշական մրցանակներով՝ արդյունքների ամփոփման միջոցառման ժամանակ։

 

Յուրաքանչյուր անվանակարգում ընդգրկվել են 2015թ. ընթացքում իրենց աշխատանքով աչքի ընկած գործիչները, ում գործունեության դրական արդյունքները տեսանելի են եղել թե՛ պետության և թե՛ հասարակության համար։ Հայտնի փաստ է, որ պետական–հասարակական կենսագործունեության կարևորագույն ոլորտներում գործունեություն ծավալած յուրաքանչյուր գործչի համար սեփական աշխատանքի լավագույն գնահատականը հասարակության դրական վերաբերմունքն է։

 

Հիշեցնենք, որ հարցումների և դրանք ամփոփող մրցանակաբաշխության անցկացման ավանդույթի հիմքը դրվել է դեռևս 2014թ. հունվարի 29-ին, երբ International Media Holding–ը պարգևատրել է հարցումների արդյունքներով 2013թ. լավագույնները ճանաչված հասարակական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտների ներկայացուցիչներին հետևյալ անվանակարգերով՝


«Տարվա լավագույն նախարար»


«Տարվա լավագույն մարզպետ»


«Տարվա լավագույն մշակութային գործիչ»


«Տարվա ամենաարդյունավետ պետական մարմին»


«Տարվա ամենաակտիվ հանրային դիվանագիտություն իրականացնող օտարերկրյա առաքելությունը»


«Տարվա լավագույն քաղաքապետ»


«Տարվա բարերար»

 

Մրցանակաբաշխության մասին տեսանյութը՝ ստորև.

 


Ներկայացնում ենք նաև 2015թ. անվանակարգերը.


«Տարվա լավագույն նախարար»,


«Տարվա ամենաակտիվ հանրային դիվանագիտություն իրականացնող օտարերկրյա առաքելությունը»,


«Տարվա լավագույն ՀՀ իրավապահ մարմին»,


«Տարվա լավագույն մարզպետ»,


«Տարվա լավագույն քաղաքապետ»,


«Տարվա լավագույն վարչական շրջանի ղեկավար» (Երևան),


«Տարվա բարերար»,


«Տարվա լավագույն մարզիկ»,


«Տարվա լավագույն երգիչ/երգչուհի»,


«Տարվա լավագույն մշակութային գործիչ»։