Օրերս կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ պարգևատրվեցին 2017 թվականին քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում ամենակտիվ գործունեություն ծավալած գործիչները։
International Media Holding-ի ուշադրության կենտրոնում էին ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս հայանպաստ գործունեություն ծավալած գործիչները։
Եվ այսպես, ըստ հանրության շրջանում իրականացված հարցումների՝ «Ազգությամբ հայ ամենաազդեցիկ գործիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, ով մշտապես աչքի է ընկել հայանպաստ դիրքորոշումներով և հայապահպանման ուղղությամբ տարված ակտիվ աշխատանքով։