Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի ծննդյան օրն է: 2011 թվականի փետրվարի 1-ին լույս տեսավ օրաթերթի առաջին համարը' «Օրաթերթ բոլորի և ամեն ինչի մասին» կարգախոսով:

 

Օրաթերթը, տարիների ընթացքում անցնելով պայքարի լուրջ ճանապարհով, հավատարիմ մնաց իր կարգախոսին:

 

Մշտապես աչքի ընկնելով իր օբյեկտիվությամբ' «Ժողովուրդ» օրաթերթի թիմը' Թագուհի Թովմասյանի հմուտ ղեկավարության շնորհիվ, այսօր լայն ժողովրդականություն է վայելում մեր երկրում:

 

International Media Holding-ի ողջ անձնակազմը շնորհավորում է «ժողովուրդցիներին»՝ 5-րդ տարեդարձի առթիվ:

 

Մաղթում ենք Ձեր լրատվամիջոցին երկարակեցություն, հաջողություններ տարբեր հարթակներում, մրցունակություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ: