Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ:
Հայ ժողովրդի պատմության մեջ հայ կնոջ դերն անգնահատելի է եղել։ Դուք միշտ կանգնած եք եղել ձեր ծնողների, ամուսնու և զավակների կողքին՝ անձնվիրաբար ծառայելով մեր հայրենիքի զարգացմանն ու բարգավաճմանը։ Թող որ ձեզ ուղեկցեն միայն երջանկության պահեր, որպեսզի դուք շարունակեք ձեր ջերմությամբ ծառայել մեր հայրենիքի բարօրությանը, ապագա սերունդների կրթմանն ու դաստիարակմանը: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, երջանկություն, սեր և նորանոր հաջողություններ՝ թե՛ անձնական կյանքում և թե՛ մասնագիտական ոլորտում։
International Media Holding-ի նախագահ
Արման Վարդանյան