International Media Holding-ի նախագահ Արման Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, որը ներկայացնում ենք ստորև.


Հարգելի հայրենակիցնե՛ր, գործընկերնե՛ր,

 

Յուրաքանչյուր տարեմուտին ավանդաբար մենք հետադարձ հայացք ենք գցում անցած տարվա նվաճումներին, հաջողություններին և զարգացումներին` միաժամանակ ուրվագծելով գալիք տարվա նոր նպատակներն ու խնդիրները:

 

International Media Holding-ն այս տարի ևս շարունակեց անշեղորեն իրագործել իր առջև դրված խնդիրները, նվաճել նոր հորիզոններ՝ հայաստանյան և միջազգային մեդիա դաշտում շարունակելով պահպանել իր առաջատար դիրքերը:

 

Մենք հույս ունենք, որ գալիք 2016 թվականն է՛լ ավելի բեղմնավոր է լինելու մեր ընկերության համար, նոր հորիզոններ են սպասվում մեզ, որոնք, իհարկե, պետք է նվաճենք միասնաբար:

 

Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Մաղթում եմ բոլոր ընտանիքներին հարատև խաղաղություն, հաջողություններ, բարօրություն ու բարեկեցություն:

 

Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր հայ ընտանիք իրագործի հույսի, հավատի և սիրո իր տեսլականը: Թող գալիք 2016 թվականը լինի ձեր սպասումների և հույսերի իրականացման տարի։