Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Միասնություն» շարժման հիմնադիր Արման Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ։
«Շնորհավոր Արցախի Հանրապետության օրը:
Հայրենիքը 265 օր շրջափակման մեջ է: Ծանրագույն իրավիճակը, որում հայտնվել է Արցախը, շատ ավելի լուրջ է, քան 30 տարի առաջ:
Ժամանակն է՝ պատմական իրողությունները վերագնահատելու և հանուն Արցախի լրջագույն որոշումներ կայացնելու: Մեր անելիքը պետք է լինի համախմբվելը ու դեպի Արցախ տանող դուռը մեկընդմիշտ բացելը, քանի որ պաշարման պայմաններում, երբ ծանր դրության մեջ հայտնված արցախցուն հակադրվում է միջազգային հանրության լռությունը, այլ ելք չի մնում:
Այսօր, առավել քան երբևէ, կանգնած ենք պետականության պահպանման խնդրի առաջ, հետևաբար յուրաքանչյուրս պետք է գիտակցի իր բաժին պատասխանատվությունը ու գործուն քայլեր ձեռնարկի»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարդանյանը։