Ավանդույթի համաձայն՝ International Media Holding-ը տարեմուտին հերթական անգամ ամփոփեց տարին և տոնական տրամադրությամբ հրաժեշտ տվեց 2014 թվականին: Երեկ ընկերության ողջ անձնակազմը բարձր տրամադրությամբ նշեց Ամանորը:

 

International Media Holding-ն այն բացառիկ ընկերություններից է, որը կարճ ժամանակահատվածում դարձավ մեդիադաշտի առաջատարներից մեկը՝ ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում: Սակայն IMH հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը դա համարում է պարտավորեցնող նվաճում՝ նոր եռանդով շարունակելու նախաձեռնած ծրագրերի իրականացումը։

 

Ամփոփելով տարին՝ պետք է նշենք, որ անցնող տարում ունեցել ենք բազում հաջողություններ:Միևնույն ժամանակ, մենք գիտակցում ենք, որ դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք, և Նոր տարին առաջին հերթին լինելու է այդ խնդիրների լուծման տարի:

 

Ցանկանում ենք լավատեսական տրամադրությամբ և խոստումնալից ծրագրերով մտնել 2015 թվական: Այս տարին լինելու է մեր նոր նախագծերի և նոր ձեռքբերումների տարի:


Մաղթում ենք, որ Հայաստանի ամեն մի ընտանիք հաջորդ՝ 2015 թվականին կարողանա կյանքի կոչել իր երազանքները: Յուրաքանչյուր երջանկացած ընտանիք ինքնին ավելի ուժեղ է դարձնում մեր երկիրը, իսկ մեզ բոլորիս՝ ավելի լավատես:


Սիրով շնորհավորում ենք բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը: