Դանիան զբաղեցրել է առաջին տեղը ԵՄ երկրների սոցիալական արդարության ինդեքսում՝ հավաքելով հնարավոր 10 միավորից 7.39 միավոր։ Ինդեքսը կազմել է աշխարհում սոցիալական և տնտեսական միտումների ուսումնասիրությամբ զբաղվող Բերտելսմանի հիմնադրամը։
Դանիային հաջորդում են Շվեդիան (7,31 միավոր) և Ֆինլանդիան (7,14)։ Ընդհանուր առմամբ իրավիճակը ԵՄ-ում բարելավվել է՝ շնորհիվ աշխատանքի շուկայի աշխուժացման։
Վերջին տարիներին ավելի քիչ եվրոպացիներ են գտնվում աղքատության շեմին՝ 23 տոկոս՝ 2012-13 թթ 25 տոկոսի փոխարեն։
Վարկանիշի ամենաստորին հորիզոնականներում են հայտնվել Հունաստանը (3,7), Ռումինիան (3,99) և Բուլղարիան (4,19)։
Ինդեքսը կազմվում է 6 ցուցանիշների հիման վրա՝ աղքատության կանխման քաղաքականություն, կրթության որակ, հասանելիություն աշխատանքի շուկային, սոցիալական կապեր և խտրականության բացակայություն, առողջապահություն և իրավունքների պաշտպանություն։