Արաբական երկրների լիգայի 25-րդ գագաթնաժողովի ընթացքում մասնակիցներն հրաժարվել են ճանաչել Իսրայելը որպես հրեական պետություն: Նման որոշմամբ մարտի 26-ին փակվել է գագաթնաժողովը: Գագաթնաժողովի ընթացքում առաջնային են եղել Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ հարցերը: Բոլորը կողմ են արտահայտվել Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման համար: Արաբական երկրների ներկայացուցիչները հերթական անգամ համաձայնության են եկել մերձավորարևելյան խնդիրները կարգավորելու շուրջ, որի նպատակն է ստեղծել Պաղեստինի պետություն:

 

Բացի այդ, նիստի ընթացքում քննարկվել են ահաբեկչության և ծայրահեղականների դեմ պայքարի, Լիբանանի իրավիճակի, Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցեր:

 

Քուվեյթում մարտի 25-ի մեկնարկել էր Արաբական երկրների լիգայի 25-րդ գագաթնաժողովը:

 

Սիրիայի անդամակցությունը ԱԵԼ-ում դադարեցվել է 2011թ.-ի նոյեմբերին: Սիրիայի ընդդիմությունը աշխատանքներ է տանում՝ փորձելով ԱԵԼ-ում զբաղեցնել Սիրիայի տեղը: