Երկկողմանի պայմանագրերի հիման վրա' Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել և ուղարկում է T-90C տանկեր, БМП-3 զրահամեքենաներ, ինքնագնաց հրետանային սարքավորումներ և ծանր հրանետ համակարգեր:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հայտնել են ՌԴ Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծական կենտրոնում:
«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության փոխտնօրեն Իգոր Սևաստյանովը հայտարարել է, որ ցամաքային զորքերի համար ռուսաստանյան տեխնիկայի և սպառազինության արտասահմանյան պատվերների պորտֆելը գերազանցում է 12 մլրդ դոլարը:
Այսօր Նիժնի Տագիլ ռուսաստանյան քաղաքում սկսվել է ռազմական տեխնիկայի և զինամթերքի Russia Arms Expo-2015 ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն ավելի վաղ հայտնել էին, որ այն կայցելեն 65-ից ավելի արտասահմանյան պատվիրակություններ: Ցուցահանդեսում ցուցադրվում են ռուսաստանյան զրահատեխնիկայի նորագույն նմուշներն, այդ թվում' T-14 տանկն ու ծանր БМП Т-15 զրահամեքենան: