lragir.am Կուրգանմաշզավոդ գործարանն Ադրբեջանի համար սկսել է Վենա ինքնագնաց հրետանային համակարգերի արտադրությունը: Այս մասին տեղեկացնում է arm-expo.ru կայքը:
Վենա համակարգն առաջին անգամ ներկայացվել է 1997 թվականին, սակայն այն ժամանակ պատվիրատու չի գտնվել:
Ադրբեջանը 2C31 ԻՀՀ-ի առաջին պատվիրատուն է: Այն կմատակարարվի 18 օրինակով:
Վենա համակարգը նախատեսված է կենդանի ուժի, հրետանակային եւ ականանետային մարտկոցների, հրթիռային համակարգերի, զրահապատ թիրախների, կրակային միջոցների եւ ղեկավարման կենտրոնների խոցման համար, որոնք տեղակայված են մինչեւ 13 կմ հեռավորության վրա:
Այն կարող է ինքնուրույն հետախուզական գործողություններ իրականացնել թե ցերեկը, թե գիշերը, փակ դիրքերից դիպուկ կրակ բացել առանց կրակային դիրքի նախնական պատրաստության: