Ադրբեջանին մեծ կործանարար ազդեցություն ունեցող զենքեր վաճառելու պրակտիկան սխալ է. այն չի նպաստում Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի ամրապնդմանը: Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ իր կարծիքը հայտնեց ՌԴ գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը:
«Ես դա բազմիցս հնչեցրել եմ, այդ թվում՝ նաեւ ռուսական լրատվամիջոցներով: Ես արտահայտում եմ իմ սեփական կարծիքը: Ես դա ասել եմ մի քանի տարի առաջ, սակայն պատրաստ եմ դա հիմա էլ անել»,-ասաց նա:
Փորձագետի համոզմամբ՝ Ռուսաստանը բավականին բարդ երկիր է, որն ունի որոշումներ կայացնելու բարդ համակարգ:
«Ակնհայտորեն, կան գործոններ, որոնք նպաստում են, այդ թվում նաեւ նման գործարքների իրականացմանը. մի բան, որին ես բացասաբար եմ վերաբերվում»,- ասաց նա: