Ռուսաստանը Ադրբեջանի հետ կնքած 1 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակներում սկսել է վերջինիս ցամաքային սպառազինությունների մատակարարումը:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ռուսաստանի նման քայլին, ասաց. «Մատակարարելու հարցը, իհարկե, մեզ հետաքրքրում է և մտահոգում, բայց դա չի նշանակում, որ բալանսը խախտվում է, բայց ամեն դեպքում մտահոգիչ է»:
Նշենք, որ Ведомости պարբերականի հրապարակման համաձայն՝ խոսքը 94 միավոր T-90С տանկի, 100 միավոր՝ БМП-3 հետևեկային մարտական մեքենայի, 18 միավոր՝ Мста-С ինքնագնաց հրետանային սարքավորման, 1 դիվիզիոն՝ (РСЗО) «Смерч» հրթիռային համակարգերի, 18 միավոր՝ Вена հրետանային ինքնագնաց սպառազինությունների և 6 միավոր՝ ТОС-1А «Солнцепек» ծանր կրականետ համակարգերի մասին է: