ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների դռնփակ նիստից հետո ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանից PressIdent.am-ը հետարարվել է, թե ինչպես է գնահատում Ռուսաստանի՝ Ադրբեջանին զինտեխնիկա՝ տանկ վաճառելու փաստը:

 

«Շատ լավ,- ասաց նա և առաջ շարժվելով' շարունակեց,- նախարարին խնդրեցինք, որ էդ նոր տեխնիկաները, որ ռուսները վաճառում են Ադրբեջանին, մենք մասնագետներ պատրաստենք, պատերազմի ժամանակ թուրքերը բերեն առաջ, կիսվենք հետները: Իրենք թող տեխնիկան առնեն, մասնագետներն էլ մենք պատրաստենք: Հասկացաք ասածս»: