«Սաղ օրն էլ սենց բաներ տեղի են ունենում, ոչինչ, պատահում է, ամեն ինչ էլ լինելու է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով նախօրեին Էջմիածնում կատարված միջադեպին:

 

Հարցին՝ փորձե՞լ եք ճշտել, թե ինչ է տեղի ունեցել, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Չէ, քանի որ գիտեմ, որ լուրջ կառույցներ զբաղվում են դրանով, կպարզեն էլի, կան մասնակիցներ, տուժողներ: Ես որ ներկա ըլեի, ո՛չ կրակոց կլներ, ո՛չ էլ ուրիշ հետևանքներ»:

 

Անդրադառնալով դիտարկմանը, որ շրջանառվում են լուրեր այն մասին, որ Մ. Գրիգորյանի որդիները ծեծի են ենթարկել Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանին, Մ. Գրիգորյանը նշեց. «Եթե իմ որդիները որևէ մեկին կպել են, թող ամենախիստ օրենքով պատժեն, իսկ շառ անողները, ես խոստանում եմ, որ ամեն ինչով պատասխան կտան»:

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում: