«Բանակ ա, զինվորական ա, փոխում են»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է գեներալ Մանվել Գրիգորյանը՝ մեկնաբանելով ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Մոսվես Հակոբյանի՝ Հայաստան տեղափոխությանը:
«Մովսես Հակոբյանը սրանից տասը տարի առաջ էլ ա Հայաստանում ծառայել, ի՞նչ կա զարմանալի: Գեներալ ա, տեղերը փոխել են»,- ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե հաճախ են Ղարաբաղից պաշտոնյաներին տեղափոխում Հայաստան, գեներալը նկատել է. «Բանակում չկա ղարաբաղցի, հայաստանցի: Սաղ հայաստանցիք են Ղարաբաղն ազատագրել, տենց բաներ մի ասեք»:
Տեսանյութը՝ 1in.am-ի