«Երկրապահները 25 տարի առաջ գնացել են դիրքեր և մինչև հիմա մնացել են. այս բանակը երկրապահն է: Երկարապահը մեկ անգամ է գնացել դիրք և այնտեղից դուրս չի եկել»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը:
Անդրադառնալով «Բաքվում կիսատ թողած իր գործերին»՝ Մանվել Գրիգորյանն ասաց. «Ոչ միայն Բաքվում, այլև աշխարհի որևէ ծայրամասում ով փորձի իմ պետությանը, իմ ժողովրդին վնասել, ես նրանց պատրաստ եմ բան ասելու»:
Հարցին, թե երիտասարդների մոտ մտավախություն կա, որ եթե պատերազմ լինի, օլիգարխների և բարձր պաշտոնյաների որդիները չեն գնա պատերազմ, Մանվել Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Արխային կարաս գրես, ասես՝ սաղին կտամ դեմս, կքշեմ, կտանեմ ընդե»:
Տեսանյութը՝ Slaq.am-ի: