Հունիսի 14-ին Էջմիածին քաղաքում հանրահավաք է նախատեսված՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով:
Քաղաքապետի պատգամավոր հայրը՝ Մանվել Գրիգորյանն, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր որդուն ժողովուրդն է ընտրել, եթե ժողովուրդն էլ պահանջի, ճիշտ էլ կանի և իր որդին էլ ժողովրդի պահանջի դեպքում հրաժարական կտա:
Լրագրողները Գրիգորյանին հարցրին նաև, թե արդյո՞ք ինքը պատրաստվում է ընդունել Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) դեբատի հրավերը, Գրիգորյանն ասաց.
«Մի հատ ինձ ասեք՝ Արթուր Ասատրյանը ո՞վ ա։ Ինքն ասում էր՝ երեք անգամ է ինձ տեսել, բայց ես մի անգամ եմ կյանքիս մեջ իրան տեսել։ Ամեն պատահական մարդ ինձ հրավիրի, պիտի հելնեմ էթա՞մ, հա՞։ Կամ եթե հայ ազգը ինձ ու Արթուր Ասատրյանին նույն պլանկի վրայա բերում, ուրեմն աղջիկ տղեն էլ են խառնել իրար։ Ի՞նչ իրավունք ունի իմ հետ հարց ունենա։ Ես լրիվ ուրիշ մարդ եմ, նա ուրիշ մարդ ա»,- նշեց նա։
Դիտարկմանը, թե ժամանակին կոնֆլիկտ չի՞ ունեցել Ասատրյանի հետ, Գրիգորյանն ասաց.
Այն դիտարկմանը, թե Արթուր Ասատրյանը պնդում է, որ ինքը պետք է ազատի Էջմիածինցիներին Գրիգորյաններից, Մանվել Գրիգորյանն ասաց. «Գրիգորյանները ժողովրդին թուրքից են ազատել, հիմա պետք ա Գրիգորյաններից ազատե՞ն ժողովրդին»:
Իսկ ինչ վերաբերում է իրենց միջև կոնֆլիկտին՝ Մանվել Գրիգորյանն ասաց. «Նա իմ հետ կոնֆլիկտ չի կարա ունենա։ Ես իրան օգնել եմ։ Գասպարյան Վովան բռնել էր՝ դատեր, չեմ թողել: Ասել եմ՝ երիտասարդ ա, թողեք, թող գնա ապրի»։