Ինչպես արդեն գրել էինք, Երգի պետական թատրոնի նոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը։

Armdaily.am-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը ասա,ց, որ գոհ է Արմեն սարգսյանի նշանակումից:

«Նա  երիտասարդ է, ով հասկանում է գործից: Մասնագիտությամբ պրոդյուսեր է և մոտ է այս ամեն ինչին: Իսկ մնացածը ժամանակը ցույց կտա».- ասաց Գրիգորյանը:

Արթուր Գրիգորյանը վաղուց է ճանաչում Արմեն Սարգսյանին: Գեղղեկավարի խոսքով՝ 5-6 տարի առաջ միասին մի ծրագրի շրջանակում են ծանոթացել:

«Շատ մոտ չեմ իմացել, բայց ճանաչել եմ իրեն: Աշխատող տղա է»,- ասաց Գրիգորյանը:

Մեր այն հարցին, թե առաջիկայում ինչպիսի փոփոխություններ են սպասվում թատրոնում, գեղղեկավարը ասաց. «Լավ կլիներ, որ հետագայում, որպես տնօրեն՝ նա սարքավորումները փոխի, որոնք երկար տարիներ չեն փոխվել: Կամաց-կամաց շենքն էլ պիտի խելքի բերենք, վերանորոգման հարցեր կան»:

Նա նշեց նաև, որ ժամանակի ընթացքում կերևա, թե ինչպիսի տնօրեն կլինի Արմեն Սարգսյանը: