«Իրավիճակը Իրանի ու ԱՄՆ-ի շուրջ ստեղծված, ավելի շատ դեէսկալացիայի է գնում և հույս ունենք, որ մոտակա օրերին ընդհանուր հանգստություն է լինելու»,- հունվարի 9-ին' կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով' միշտ վատթարագույնին ենք պատրաստվում, այս ընթացքում լայնածավալ աշխատանք է կատարվել, և սիրիական, և´ իրանական ճգնաժամի ընթացքում մեր ինստիտուցիոնալ կարողություններն են ավելացել:
«Մենք կարողացել ենք մշակել և´ տարհանման պլան, և´ ճգնաժամին արձագանքելու պլան, որը շատ կարևոր առաջընթաց է եղել մեր կառավարման համակարգի համար և այդ երկու ճգնաժամից մեր ինստիտուցիոնալ կարողություններն ավելի են հզորացել և գիտենք հստակ, թե ինչ ենք կատարելու»,- ասաց Արմեն Գրիգորյանը: