Դրա մասով բոլոր պարզաբանումները տրված են, որևէ ավելացնելու բան չունեմ: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, կառվարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով «Իսկանդերի» վերաբերյալ հարցին:
Այն հարցին, թե ինչու Հայաստանը մինչ պատերազմը հրթիռ ձեռք չի բերել, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Երբ ՍՈւ-երը գնվել են, դա դիտարկվել է ավելի երկար ժամանակի գործընթաց: Այսինքն, զինամթերքն ու մնացած կարողությունները ձեռք բերելը, ըստ պլանավորման, ավելի երկարաժամկետ էր, քան՝ պատերազմ է սկսել: Խնդիրը դրա մեջ էր, այլ խնդիր ՍՈւ-երի հետ կապված մենք չենք ունեցել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ մենք ունեցել ենք այլ հրթիռներ, որոնք կարող էին օգտագործվել ՍՈՒ-երի կողմից,ինչու դրանք չեն օգտագործվել, Արմեն Գրիգորյանն ասաց. «Կան պայթուցիկ կարողությունների տարբեր մակարդակի հրթիռներ: Խնդիրն այն էր, որ լավագույնն ունենալ, որն ամենամեծ ազդեցությունը կարող է ունենալ: Այն, ինչ մենք ունեցել ենք մինչ այդ, որոշակի սահմանափակումներ են ունեցել»:
Հարցին, թե ինչպիսին է իրավիճակը Սյունիքում, արդյոք անվտանգ է, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Անվտանգության որեւէ մակարդակ չկա որեւէ հանրությունում, որը գոհացուցիչ լինի: Ինչ վերաբերում է անվտանգային միջավայրին, բնակնաբար, նոր ստեղծված իրավիճակի ուղղությամբ բազմաթիբվ աշխատանքներ ենք տանում, որպեսզի անվտանգությունը հնարավորության շրջնակներում բարձր լինի»,- ասաց նա: