Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ արդեն 10 օր շարունակ ընթացող բողոքի ակցիային, Մանվել Գրիգորյանը նշել է. Թող մարդիկ պողոտայում մնան՝ ինչքան ուզում են, կարգին էլ գործ են անում: Ժողովուրդ են, եկել են հանգստանում են, ինձ չեն խանգարում: Սա մեր երկիրն ա, մեր տունն ա: Եթե կարծում եք, թե երկրում կա մարդ, որ ուզում ա, որ ինչ-որ գին բարձրանա, ուրեմն սխալվում եք: Չկա տենց մարդ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է գեներալ Մանվել Գրիգորյանը:
Խոսելով ՀՀ էներեգետիկ համակարգը թալանողների մասին, Գրիգորյանն ասաց. «Դրանց գլուխները պտի ջարդվի»: