«Ես կուզեի, որ Մանվել Գրիգորյանը շուտ ազատ արձակվեր ու հասներ իր երեխաներին։ Նա նաև ճանապարհ ունի անցած։ Ես անձամբ նրան Աստվածաշունչ կնվիրեի, որ նա գնար Աստծո գիտությունը հասկանար։ Ինձ թվում է՝ նա արդեն պատասխան է տվել, արդեն բավարար է ու հաշվի առնելով՝ ինչ ճանապարհ է անցել՝ ներեին, հասներ իր երեխաներին»,-այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը։
Նա նշեց, որ չնայած տարածված խոսակցություններին, իր ու Մանվել Գրիգորյանի միջև թշնամանք չի եղել.
«ո՞վ է ասել. նման բան չկա, մենք թշնամական հարաբերություններ չենք ունեցել։ Երևի նկատած կլինեք, որ նրա ընտանիքի անդամներին, երեխաներին, թոռներին՝ չկա մեկը, որ վիրավորած լինի։ Մենք երկար աշխատանք ենք տարել, որ նրա ընտանիքի անդամներին ոչ ոք չվիրավորի, որովհետև դա հարիր չէ, որ հայրը նստած է, իսկ նրա երեխաներին կամ թոռներին կարող են վիրավորել։ Շատ մարդիկ են եղել վրդովված, բայց մենք հոիդորել ենք հանկարծ չվիրավորել հարազատներին»,֊ ասաց Արթուր Ասատրյանը։
Նրա խոսքով՝ գալիս է ժամանակ, երբ ամենադաժան մարդն էլ դարձի է գալիս։
Հիշեցնենք, որ էջմիածնում ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո հավաքներ էին կազմակերպվում և, ըստ շրջնառվող լուրերի, դրանց հետևում կանգնած էր հենց քրեական հեղինակություն Դոն Պիպոն:
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ