Ամերիկյան ղեկավարությունը դեռ միասնական կարծիքի չի եկել Ուկրաինային զենք մատակարարելու հարցի շուրջ: Սակայն այսօր կարող է հայտարարվել Կիևին ռազմական տեխնիկա ուղարկելու մասին, հայտնում է The New York Times թերթը:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ն բյուջեից 118 մլն դոլար է հատկացրել ուկրաինական բանակի համար ոչ մահաբեր զենքի, օրինակ՝ ռադարների և գիշերային տեսանելիության ակնոցների մատակարարման համար, սակայն ուղարկվել է սարքավորումների միայն մի մասը:

 

Այսօր կարող է պարզ դառնալ, թե երբ Ուկրաինա կուղարկվի տեխնիկայի մնացած մասը: ԱՄՆ-ն նաև ծրագրում է այդ նպատակով հատկացնել ևս 120 մլն դոլար: