«Սևիլիայի» ղեկավարությունը մտադիր է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Խոսե Լուիս Մենդիլիբարին և այժմ նոր մարզիչ է փնտրում։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Սևիլիան» դժգոհ է Մենդիլիբարի գլխավորած թիմի ցուցադրած արդյունքներից։ Նշվում է, որ 62-ամյա մասնագետը կարող է հեռացվել ազգային հավաքականի խաղերի հաջորդ ընդմիջմանը, պայմանով, որ անդալուզացի մարզական տնօրենին հաջողվի համապատասխան փոխարինող գտնել։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա Լիգայի ութ տուրից հետո Մենդիլիբարի թիմը վաստակել է ութ միավոր և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։