Թուրքիան Ուկրաինային ուղարկել է իր սեփական արտադրության Kirpi-ի ևս 50 զրահամեքենա՝ ականներից ուժեղացված պաշտպանությամբ։ Օգոստոսի սկզբին Թուրքիան արդեն 50 զրահամեքենա էր մատակարարել Ուկրաինային, գրում է Gazeta-ն։
Կառավարության անանուն ներկայացուցչի խոսքով՝ Kirpi-ի մատակարարումն իրականացվել է միջկառավարական համաձայնագրով, այլ ոչ թե Ուկրաինայի զինված ուժերի և BMC-ի միջև կնքված պայմանագրով, որն արտադրում է այդ մեքենաները։ Ակնկալվում է, որ Kirpi-ի մատակարարումները կշարունակվեն:
MRAP Kirpi -ն հետախուզական մեքենաներ են, որոնց զրահապատ իրանը պաշտպանում է զրահաթափանց փամփուշտներից և հրետանային արկերի բեկորներից: Kirpi-ն համալրված է փոքր զենքի հինգ պատյաններով, զրահապատ պատուհաններով և տանիքին 360 աստիճան պտտվող գնդացիրով: