ԱՄՆ-ն Ուկրաինայի բանակին է փոխանցել երեք թեթև հակաականանետային ռադարներ: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն'վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենին։

 

Նրա խոսքով՝ դա խմբաքանակի առաջին մասն է: Մյուս 17 ռադարային համակարգերը պետք է մատակարարվեն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:

 

Ռադարային համակարգերը կարող են հայտնաբերել մոտեցող ականանետային կրակը և որոշել այն կետը, որտեղից ուղարկվել են։

 

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ ուկրաինական բանակն ինքը կարող է որոշել, թե «ինչպես, երբ և որտեղ պետք է կիրառել մատակարարված համակարգերը»: