Ինչպես հայտնում է UNN-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին, Թուրքիայի ԱԳՆ-ն Ուկրաինայի կառավարությանը կոչ է անում փոխզիջումների գնալ ընդդիմության հետ և կարգավորել երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը: Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

 

«Մենք բավականին ուշադիր հետևում ենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Վերջին դեպքերը, որոնք մարդկային կյանքեր խլեցին, մեծ սպառնալիք են երկրում տիրող հետագա գործողությունների վատթարացման համար, և կարծում ենք՝ անհրաժեշտություն է, որ Ուկրաինայի կառավարությանը փոխզիջման գնա ընդդիմության հետ»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:

 

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Թուրքիան հույս ունի, որ Ուկրաինայի կառավարությունը երկրի ներսում՝բանակցությունների միջոցով, հակամարտությունը կլուծի ընդդիմության հետ: