Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել արմատական բարեփոխումներ իրականացնել Եվրամիությունում՝ նոր անդամների ընդունելությանը պատրաստվելու նպատակով:
«Արևմտյան Բալկանների երկրները, Ուկրաինան, Մոլդովան և հեռանկարում՝ Վրաստանը, պետք դառնան ԵՄ անդամ: Այդ ընդլայնումը Եվրամիության հետաքրքրությունների մեջ է»,-նշել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:
Բացի այդ Շոլցը վերահաստատել է, որ Բեռլինը կշարունակի աջակցություն ցուցաբերել Կիևին:
Նրա խոսքով, Գերմանիան առաջիկա շաբաթներին ռազմական ծանր տեխնիկա ու ժամանակակից սպառազինություն կուղարկի Ուկրաինա: