ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ը շնորհավորում է Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է inpress.ru-ն։
«Ստորագրված համաձայնագրերը հանդիսանում են կարևոր քայլ' ԵՄ-ի հետ «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակից այդ երկրների առավել սերտ համագործակցության համար, որը նաև նոր հնարավորություններ է բացում առևտրի ու համագործակցության համար»,- հայտնել է Քերին:
Նշենք, որ հունիս 27-ին Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ստորագրեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը։