ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կոչ է արել Եվրամիությանը միասին օգնել Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ազատվել Ռուսաստանի «ճնշումից», ինչպես նաև միասին հակազդել հիբրիդային պատերազմի սպառնալիքներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Այնպիսի երկրները, ինչպես Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանն են' ՆԱՏՕ-ի գործընկերներն են: Նրանք բոլորն ընտրել են դեպի Եվրոպա ուղին' կիսելով մեր արժեքները, մենք պետք է աշխատենք նրանց հետ: Նրանք բոլորը գտնվում են Ռուսաստանի ճնշման ներքո: Մենք պետք է աջակցենք նրանց և ուժեղացնենք Ռուսաստանի կողմից վախերին դիմակայելու նրանց հնարավորությունը: Այստեղ խնդիրներ կան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար»,- ասել է Սթոլթենբերգը։