ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը գոհ է մնացել Արևելյան գագաթնաժողովի արդյունքներից և շնորհավորել Ադրբեջանին, Վրաստանին և Մոլդովային Եվրամիության հետ մերձեցմանն ուղղված քայլերի կապակցությամբ. ասված է գլխավոր քարտուղարի տարածած հայտարարության մեջ, մեջբերում է Грузиа-Online-ը:

 

«Ես ողջունում եմ Վիլնյուսի գագաթնաժողովի արդյունքները: Ես շնորհաորում եմ Ադրբեջանին, Վրաստանին և Մոլդովային իրենց կայացրած վստահ ընտրության և ԵՄ հետ մերձենալու հարցում խիզախություն դրսևորելու համար»,-ասել է Ռասմուսենը:

 

Միաժամանակ, նա չի հիշատակել Ուկրաինայի մասին, որը հրաժարվել էր ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից:

 

Հիշեցնենք, որ նախօրեին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրել էին ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, իսկ Ադրբեջանի և ԵՄ միջև ստորագրվել էր վիզային ռեժիմի հեշտացման մասին համաձայնություն: