ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս ունի, որ Ադրբեջանը և Հայաստանը կշարունակեն երկխոսությունը երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում: Այս մասին ասված է Գլխավոր քարտուղարի գրասենյակի կողմից երկուշաբթի օրը տարածված հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Գլխավոր քարտուղարը ողջունում է նախարարների անմիջական երկխոսության վերականգնումը Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտությունից մեկ տարի անց և հույս ունի, որ այդ ջանքերը կշարունակվեն և կդառնան ավելի լայն երկխոսության մաս' լուծելու առկա խնդիրները և կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շեմին, տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: