Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ-ի մեղադրել է Մոլդովային, Վրաստանին և Ուկրաինայի Եվրամիության հետ ասոցոցման պայամանագիր կնքլեւու հարցում խանգարելու մեջ: «Մեր արևելյան հարևաններ Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան, հիմնվելով սեփական անկախ որոշման վրա, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր են ստորագրել, սակայն ՌԴ-ն խանգարում է այդ երկրներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, «Welt am Sontag» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Մերկելը:

 

Գերմանիայի կանցլերը միաժամանակ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում ռազմական օգնություն ցուցաբերել Էստոնիային, Լատվիային և Լիտվային: «Մերձբալթիկայում պատերազմի վերաբերյալ խնդիր դրված չէ: Սակայն պետք է հետևել ՆԱՏՕ-ի վերաբերյալ համաձայնագրի 5-րդ հոդվածին: Այլ կերպ ասած' պետք է աջակցել դաշինքի բոլոր անդամներին: Այդ պատճառով մենք ներդրում ենք ունենալու Մերձբալթիկայի օդային տարածքի անվտանգ օգտագործման հարցում և ստեղծելու ենք արագ արձագանքման նոր ուժեր»-ավելացրել է Մերկելը:

 

Բացի այդ, Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ ճիշտ է համարում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները: Նրա կարծիքով, Ռուսաստանը խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը' չհետևելով 1994թ. Բուդապեշտի համաձայնագրին: