Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր Լեհաստանի և Շվեդիայի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վստահ է, թե Ռուսաստանը չի կարող խանգարել Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում ընթացող գործընթացների զարգացմանը:

 

«Ես զարմանում եմ Ռուսաստանի դիրքորոշման վրա, որը փորձում է ԵՄ դեմ որոշում ընդունել, սակայն բացահայտորեն դա չի կարող անել: Ես կարծում եմ, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախապես տորագրումը Վրաստանի կողմից չի բարդացնի ռուս-վրացական հարաբերությունները, քանի որ Ռուսաստանը շուտով կհամոզվի, որ ԵՄ-ն լավագույն ժողովրդավարական և քաղաքակիրթ միությունն է, և ինքը նույնպես կձգտի անդամակցել նրան»,-ասել է Իվանիշվիլին. մեջբերում է Грузия-Online-ը: