Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ Է արել անհապաղ ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, նշելով, որ երկիրն այդ իրավունքը նվաճել Է իր քաղաքացիների արյան գնով: Այդ մասին նա հայտարարել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Ուկրինֆորմ»-ը:
«Ուկրաինացիների ավելի քան 70 տոկոսը պաշտպանում Է Եվրամիության հետ ասոցացման եւ ազատ առեւտրի գոտիների մասին համաձայնագիրը: Հարկավոր Է անհապաղ ստորագրել այդ համաձայնագիրը»,-ասել Է Տիմոշենկոն:
Նա նաեւ նշել Է, որ «ոչ ոք չի կարող Ուկրաինային թելադրել, թե նա ինչ պետք Է անի միջազգային ասպարեզում»: «Եթե այժմ ինչ-որ մեկը մեզ ստիպի նահանջել մեր եվրոպական հեռանկարներից, դա պարզապես անազնիվ կլինի այն բազմաթիվ մարդկանց վերաբերմամբ, որոնք հենց այդ կարգախոսով Էին գնում բարիկադներ եւ հենց այդ մտադրությամբ Էին տապալում դիկտատուրան: Եվ նրանք այն տապալեցին: Այժմ նրանք իրավունք ունեն քայլ առ քայլ մոտենալու միավորված Եվրոպային»,-ասել Է Տիմոշենկոն:
Նա նաեւ նշել Է, որ ավտոմատների փողերի ներքո Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեի անցկացումը անօրինական Է եւ չի ճանաչվի Ուկրաինայի եւ ամբողջ դեմոկրատական աշխարհի կողմից: