ԱՄՆ-ն ողջունում է Մոլդովայում Կիրիլ Գաբուրիչի գլխավորությամբ նոր կառավարության ձևավորումը և կոչ է անում Քիշնևին իրականացնել ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի դրույթները: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակիին:

 

«Մենք պատրաստ ենք աշխատել վարչապետ Գաբուրիչի հետ և ուրախ կլինենք տեսնել բարեփոխումների իրականացմանն ուղղված շտապ գործողությունները, որոնք անհրաժեշտ են Մոլդովայի ժողովրդին, այդ թվում՝ ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի իրականացումը»,- ասել է Փսակին:

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել երկրի կառավարությանը եվրոպական ինտեգրման ճանապարհին:

 

Չորեքշաբթի՝ խորհրդարանի ընտրություններից 3 ամիս անց, Մոլդովայում ընտրվել է վարչապետ և հաստատվել նոր կառավարություն: