Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը Վրաստանը կստորագրի հունիսի 27-ին: Այդ մասին Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպյոյի հետ Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ն:
«Մեզ համար շատ պատվավոր Է այս այցը: Այն հաստատում Է, որ Եվրամիությունն աջակցում Է Վրաստանին եվրաինտեգրացման գործընթացում: Ցանկանում եմ ձեզ հայտնել, որ մենք այսօր ստացանք այն բանի հավաստումը, որ ասոցացման համաձայնագիրը Վրաստանը կստորագրի հունիսի 27-ին»,-նշել Է Իրակլի Ղարիբաշվիլին: