Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն վստահ է, որ առաջիկայում կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովին ոչինչ չի խանգարի երկրի ներկայացուցիչներին նախաստորագրել ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագիրը, որը կստորագրվի 2014-ին:

 

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը կկայանա Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ը, պլանավորվում է նախաստորագրել Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը:

 

«Մեր պատվիրակությունը մեկնում է Վիլնյուս, և համաձայնագրի նախաստորագրմանը ոչինչ չի խանգարի»,-հայտարարել է Փանջիկիձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում: