Բելգիան դարձել է Եվրոպական Միության վերջին երկիրը, որը վավերացրել է ԵՄ-ի' Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը'վկայակոչելով Ինտերֆաքսը, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

 

«Բրյուսելի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը: Այժմ մեզ հետ ասոցիացիան վավերացրել են բոլոր պետությունները: Փառք Ուկրաինային», - գրել է նա իր թվիթերի էջում: